Մեր մասին

Կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականին

Կազմակերպությունը հիմնադրվել է 2006 թվականին: Հիմնադրման օրվանից մինչ օրս զբաղվում է շինարարական  աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններով և շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմմամբ, իսկ 2014 թվականից նաև ինժեներական հետազոտման աշխատանքներով:

 

«ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ն շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայություններ և նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ է իրականացրել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Ջրային կոմիտեի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, գրեթե բոլոր համայնքների՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Քաջարանի, Ջերմուկի, Վայքի, Արտաշատի, Ծաղկաձորի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վարդենիսի, Ալավերդու, Վանաձորի, Ապարանի համայնքապետարանների և այլ կառույցների կարիքների համար:

 

«ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ն համալրված է 40-ից ավելի բարձրակարգ փորձառու՝ երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող մասնագետներով և տեխնիկական միջոցներով:

 

«ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ն իր աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծած նախագծային աշխատանքները իրականացրել է բարձր որակով և ժամանակին

© 2025 Armstroy.am

Կայքի պատրաստում: Webstart Digital Group.

This is a staging environment